Օլիվեր Կան. «Մենք բոլորս հավատում ենք նրան»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի մասին:

«Մենք լիովին վստահում ենք Յուլիանին: Իհարկե, մենք պատրաստ էինք բարդ ժամանակաշրջանին, բայց Յուլիանը շատ արագ շտկեց իրավիճակն ու հիանալի որակներ ցուցաբերեց:

Մենք բոլորս հավատում ենք նրան»,- Կանի խոսքը մեջբերում է Bild-ը: