Անդրե Օնանա. «Մենք ուրախ ենք, որ նման արդյունքի հասանք»

Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան անրադարձել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակին (1-0):

«Շատ կարևոր հաղթանակ էր՝ հաշվի առնելով, թե ինչ դժվար իրավիճակում էինք: Սա մեզ համար լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր կդառնա: Մենք մտադիր ենք շարունակել պայքարը:

Այս երեկոն մեզ համար յուրահատուկ էր: Ես կարիերաս սկսել եմ «Բարսելոնայում», երբ երեխա էի: Կարևոր էր գոլ բաց չթողնելը: «Ինտերում» բոլորս ցանկանում էինք հաղթել «Բարսելոնային» և հաղթահարել դժվար ժամանակները: Մենք ուրախ ենք, որ նման արդյունքի հասանք: Հույս ունենք՝ այդպես կշարունակվի»,- Օնանայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: