ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Խաբի Ալոնսոն նշանակվել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ

Իսպանացի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն նշանակվել է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ։ Այս պաշտոնում նա կփոխարինի շվեյցարացի մասնագետ Խերարդո Սեոանեին։

«Ես «Բայերին» ճանաչում եմ որպես մեծ ակումբ Գերմանիայում գտնվելու ժամանակից: Նրանք միշտ հիանալի ֆուտբոլիստներ են ունեցել, և ես ներկա կազմում շատ որակյալ ֆուտբոլիստների եմ տեսնում: Ակումբի հետ իմ զրույցների ընթացքում շատ արագ պարզվեց, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին, մենք ունենք սկզբունքային նպատակներ, որոնց կարող ենք շարունակել հետապնդել։ Այս առաջադրանքն ինձ շատ է հուզում, և ես վստահ եմ, որ մենք գլուխ կհանենք այս պահանջներից»,- Ալոնսոի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։