Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1:1):

26-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է կիսաթենդինոզ մկանի ֆիբրիլային պատռվածք, հայտնում է Marca-ն։ Ֆուտբոլիստի վերականգնման գնահատված ժամանակը 4-ից 5 շաբաթ է:

2022/23 մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 9 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։