Կոլումբացի հարձակվողը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Կոլումբական «Միլոնարիոսի»  հարձակվող Դանիել Ռուիսը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական թիմը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը և դիտարկում է 21-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստի ձեռքբերման տարբերակը։

Ռուիսը «Ֆորտալեզայի» սան է: «Միլոնարիոսում» նա վարձավճարով հանդես է գալիս 2021 թվականի հունվարից: Թիմի կազմում անցկացրած 90 խաղում Դանիելը դարձել է 12 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։