Աղբյուր. Լիոնել Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա «Բարսելոնա», Twitter-ի իր էջում գրել է լրագրող Վերոնիկա Բրունատին, ով ունի 113600 հետևորդ։

Նա պնդում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի ֆուտբոլիստ կդառնա 2023 թվականի հուլիսի 1-ին՝ փարիզյան ակումբի հետ պայմանագրի ավարտի հաջորդ օրը։

Մեսսիի ապագայի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել նաև ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր ինսայդերը՝ Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Լիոնել Մեսսիին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նա իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2023 թվականին, ոչ թե հիմա։ «Բարսելոնայում» արդեն քննարկվում է նրա վերադարձը, սակայն ՊՍԺ-ն իսկապես կփորձի երկարաձգել նրա պայմանագիրը։ Մեսսիի շրջապատը վստահեցնում է, որ դեռ որոշումներ չեն կայացվել»,- գրել է Ռոմանոն։