Հայտնի է, թե ով կլինի «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչը

«Սևիլիան» կհեռացնի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին, իսկ նրան կփոխարինի Խորխե Սամպաոլին:

Այս որոշումը նախօրեին կայացրել է «Սևիլիայի» տնօրենների խորհուրդը, հայտնում է Marca-ն։ Լոպետեգիի վերջին հանդիպումը «Սևիլիայի» ղեկին կլինի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:

«Սևիլիան» ու Սամպաոլին արդեն համաձայնություն ունեն երկու տարվա պայմանագրի կնքման շուրջ։ Մասնագետն արդեն գլխավորել է անդալուզյան ակումբը 2016-ից 2017 թվականներին։