Ֆեդերիկո Վալվերդե. «Այսօր ես ինձ շատ կարևոր ֆուտբոլիստ եմ զգում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոստովանել է, որ ցանկանում է Ուրուգվայի հավաքականի հետ հաղթել Աշխարհի Առաջնությունում։

«Այսօրվա Վալվերդեն նույնը չէ, ինչ երեք տարի առաջ էր: Այսօր ես ինձ շատ կարևոր ֆուտբոլիստ եմ զգում։ Կարծում եմ, որ կարող եմ օգնել թիմին և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում:

Ցանկություն ունեմ հաղթել Աշխարհի Առաջնությունում և հաղթանակը նվիրել  երկրին։ Ես հաղթեցի Չեմպիոնների Լիգայում, բայց ամեն ինչից ավելի ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։