Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին համեմատել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գոլահար Լիոնել Մեսիի հետ:
«Նրանց միջև տարբերությունն այն է, որ Հոլանդին գոլ խփելու համար պետք է թիմակիցների աջակցությունը: Նա գիտի, թե ինչպես եզրափակել գրոհները:
Դա անհավանական է: Այնուամենայնիվ, Մեսին կարողանում է անձամբ պահեր ստեղծել իր համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է beIN Sports-ը: