Չավին խոսել է Լիոնել Մեսսիի «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին:

«հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Թող նա վայելի իր հանգիստը Փարիզում, իսկ հետո կտեսնենք»,- Չավիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:

Նշենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռացավ 2021 թվականի ամռանը: