«Չելսին» և «Արսենալը» հետաքրքրված են «Յուվենտուսի» հարձակվողի ծառայություններով

Անգլիական «Չելսին» և «Արսենալը դիտարկում են «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, հայտնում է Bianconero-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրինի «Յուվենտուսը» չի պատրաստվում Դուշան Վլահովիչին վաճառել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներին։

Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 8 խաղում վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։