Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հայտնվել է Եվրոպայի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ 19-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման ֆավորիտներից մեկը Մյունխենի «Բավարիան» է։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և «Չելսին»: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
Վիրցը Քյոլնի Լևերկուզենի «Բայերի» սան է, ֆուտբոլիստը 2020 թվականի հունվարին հայտնվեց «Բայերում» 200 հազար եվրոյի դիմաց: Այժմ գերմանացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո: