Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղից առաջ խոսել է հարձակվող Կարիմ Բենզեմայի մարզավիճակի մասին։
«Նա իրեն լավ է զգում, մենք նախատեսում ենք նրան ընդգրկել մեկնարկային կազմում։ Կարիմը թիմի հետ մարզվել է ամբողջ շաբաթ։
Նրա ֆիզիկական վիճակը նորմալ է, նրան հաջողվել է լիովին վերականգնվել։ Շուտով մենք նրան նորից կտեսնենք գործի մեջ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հարձակվողը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 6-ին Չեմպիոնների Լիգայի «Սելթիկի» դեմ խաղում (3:0):
34-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։