«Լիվերպուլը» և «Արսենալը» միևնույն տրանսֆերային թիրախն ունեն

«Լիվերպուլը» և «Արսենալը» հետաքրքրված են «Նորդշելանդի» հարձակվող Անդրեաս Շելդերուպով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական երկու ակումբներն էլ դիտարկում են 18-ամյա նորվեգացուն ձեռք բերելու տարբերակը 2023 թվականի ամռանը։

Ֆուտբոլիստը տպավորել է սկաուտներին, ովքեր նրան համեմատում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։

Շելդերուպը նորվեգիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 10 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։