Կարիմ Բենզեման վերադարձել է ընդհանուր խումբ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման հայտնել է, որ պատրաստ է մասնակցել Լա Լիգայի «Օսասունայի» դեմ կայանալիք հանդիպմանը։

«Ուրախ եմ թիմ վերադառնալու համար: Ես ժամանակ տրամադրեցի պատրաստվելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այս պահին և պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է marca պարբերականը:

Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» դեմ հանդիպմանը: