Կարլո Անչելոտի. «Կարիմ Բենզեման շատ լավ մարզավիճակում է և պատրաստ է դիմակայել «Օսասունային»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման լիովին ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ առաջիկա հանդիպմանը։

«Կարիմ Բենզեման շատ լավ ֆիզիկական վիճակում է, նա կկարողանա մասնակցել «Օսասունայի» դեմ հանդիպմանը: Հարձակվողը ունի անհավանական որակներ», – մարզչի խոսքերը մեջբերում է sport.es-ը:

«Ռեալ Մադրիդ» – «Օսասունա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին «Սանտյագո Բեռնաբեուում» մարզադաշտում: