«Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային թիրախը, հաղորդում է sport-ը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի կիսապաշտպանի համար առաջարկել է մոտ 80 միլիոն եվրո, սակայն անձամբ ֆուտբոլիստը չի ցանկացել տեղափոխվել Անգլիա։ Երկու ակումբներն էլ շահագրգռված էին գործարքով, սակայն Ֆրենկին դե Յոնգը որոշել էր մնալ «Բարսելոնայում» և չէր պատրաստվում հեռանալ այնտեղից: