«Բարսելոնան» խոշոր գումար է պարտք իր ֆուտբոլիստններից երկուսին

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է բաժանվել բարձր աշխատավարձով հանդես եկող իր երկու ֆուտբոլիստններից, հայտնում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան օգոստոսին հանդիպել է Ժերար Պիկեի և Սերխիո Բուսկետսի հետ՝ քննարկելու ֆինանսական խնդիրների պատճառով աշխատավարձի փոփոխությունները։ Չնայած տնտեսական լծակների ակտիվացմանը՝ կատալոնական ակումբը դեռևս խնդիրներ ուներ ֆինանսական «ֆեյր-փլեյի» հետ կապված։ Ֆուտբոլիստները պատրաստ էին օգնել թիմին՝ համաձայնելով նոր պայմանագրեր կնքել։