Հայտնի է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզչի անունը

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը:

Սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի կոչման համար պայքարում էին նաև Սերգեյ Սեմակը («Զենիթ»), Ալեքսանդր Ստորոժուկը («Կրասնոդար»), Միխայիլ Գալակտիոնովը («Նիժնի Նովգորոդ») և Դմիտրի Պյատիբրատովը («Ֆակել»):

Հիշեցնենք, որ Վալերի Կարպինը գլխավորում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականը: