Հայտնի է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզչի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։

Սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» երկու հանդիպում է անցկացրել, որոնցում Տեն Հագայի թիմը հաղթել է «Լեսթերին» (1:0) և «Արսենալին» (3:1): Մնացած հանդիպումները հետաձգվել են Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է և առաջատար «Արսենալից» հետ է մնում վեց միավորով: