Կրիշտիանու Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Պորտուգալիայի  ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ մտածում է ակումբից հեռանալու մասին, հայտնում է Manchester Evening News-ը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբ։ Ավելի վաղ, Կրիշտիանու Ռոնալդուին ցանկանում էին ձեռք բերել` «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը», Մադրիդի «Ատլետիկոն» և Լոնդոնի «Չելսին»:

Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Պորտուգալացի հարձակվողի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: