Ֆիլիպ Լամ. «Այս պահին չեմ հասկանում Մանեի դերը «Բավարիայում»»

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը խոսել է Սադիո Մանեի տրանսֆերի մասին:

«Սադիո Մանեն շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Ներկայում ես չեմ հասկանում, թե ինչպես են դերերը բաշխվում ակումբում և կոնկրետ ինչում է արտահայտված Մանեի դերը։ Բոլորը պետք է իմանան, թե ինչ անել խաղադաշտում». – Ֆիլիպ Լամի խոսքերը մեջբերում է Mirror ամսագիրը:

Հիշեցնենք, որ Մանեն «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ «Լիվերպուլից»։