ՌԴ սպորտի նախարար. «Սպորտային աշխարհը մեկ ընտանիք է, մենք պետության կողքին ենք»

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատցինը խոսել է մարզիկների մոբիլիզացիայի մասին:

«Մարզիկները առավելագոըյնս մոբիլիզացված են։ Մեր մարզիկները հայրենասերներ են, և սատարում են նախագահին.

Սպորտային աշխարհը մեկ ընտանիք է, մենք պետության կողքին ենք։

Այնուամենայնիվ, համակարգը կշարունակի ակտիվ զարգանալ՝ չնայած ստեղծված իրավիճակին»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք էր հայտարարել: