Կրիշտիանու Ռոնալդուի մայրը անկեղծացել է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա  Դոլորես դոս Սանտոս Ավեյրոն,  խոսել է Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառնալու որդու հնարավոր ծրագրերի մասին։

«Որդուս վերադարձը «Սպորտինգ» կարող է տեղի ունենալ, ես նրան ասել եմ, որ ցանկանում եմ մինչև իմ մահը քեզ տեսնել Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում,  դա իմ երազանքն է» – Մարիա  Դոլորեսի խոսքերը մեջբերում է Nova Genta ամսագիրը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորտինգի» սան է։  Ֆուտբոլիստը հեռացել է 2003 թվականին՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»։