Ֆրանսիայի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ հայտնվել են սկանդալի կենտրոնում: BT-ի հավաստմամբ, թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուն, պաշտպան Ռաֆայել Վարանը ու ևս մեկ ֆուտբոլիստ, որի անունը չի նշվում, Ազգերի Լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրում Դանիայի ընտրանուն պարտվելուց (0-2) հետո մրցակցի ավագ Սիմոն Կյաերի հետ այցելել են գիշերային ակումբ:
Ժիրուն ու Վարանը սոցցանցերում սուր քննադատության են ենթարկվել երկրպագուների կողմից: