«Լիվերպուլը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Լիվերպուլի» մարզչական շտաբը հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսով: Այս մասին հայտնում է O Jogo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները ցանկանում են հունվարին ձեռք բերել 21-ամյա արգենտինացուն։ Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը, չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը։

Ֆերնանդեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։