Իլկայ Գյունդողանը ամռանը կարող է այլ ակումբ տեղափոխվել

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը կփորձի գերմանացուն թիմ հրավիրել հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը 10 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: