Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է հեռանալ հավաքականից 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնության ավարտից հետո, հայտնում է The Telegraph-ը:
Սաութգեյթի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 5 մլն ֆունտ։
Անգլիան Աշխարհի Առաջնությունում կխաղա Իրանի, Ուելսի և ԱՄՆ-ի հետ նույն խմբում։