Պաշտոնական. Ջոն Օբի Միկելը ավարտեց կարիերան

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը սոցիալական ցանցերում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

35-ամյա նիգերիացու վերջին ակումբը եղել է «Ալ Քուվեյթը», որտեղից նա հեռացել է 2021 թվականին։

Իր կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Նորվեգիայում, Չինաստանում և Թուրքիայում։ Այնուամենայնիվ, ամենամեծ ճանաչումը նա ձեռք է բերել «Չելսիում» խաղալու ժամանակ, որի կազմում հանդես է եկել 2006-ից 2017 թվականներին։

«Չելսիի» հետ Օբի Միկելը նվաճել է Չեմպիոնների Լիգայի, Եվրոպա Լիգայի գավաթները, երկու անգամ՝ Անգլիայի Առաջնության գավաթը և Անգլիայի Լիգայի գավաթը, չորս անգամ՝ Անգլիայի գավաթը և մեկ անգամ՝ երկրի Սուպերգավաթը։