Ժերար Պիկեն կարող է տեղափոխվել մադրիդյան գերակումբ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից, որի կազմում հանդես է եկել գրեթե ողջ կարիերայի ընթացքում։

Ինչպես հայտնում է Ok Diario-ն, 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, ով վստահ է, որ Պիկեն դեռ բարձրակարգ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ամենաբարձր մակարդակով։

«Բարսելոնայում» Պիկեն դժգոհ է ստացած խաղաժամանակից։ 2022/23 մրցաշրջանում նա ընդամենը 1 հանդիպում է անցկացրել Լա լիգայում և մեկ խաղակես՝ Չեմպիոնների լիգայում։

Հաշվի առնելով Պիկեի բարձր աշխատավարձը՝ «Բարսելոնան» կարող է որոշել վաճառել իր լեգենդին: