«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը համոզված է, որ հարձակվող Հարի Քեյնը չի հեռանա «Թոթենհեմից» և տեղափոխվի «Բավարիա»։
«Նա պատկանում է «Թոթենհեմին», և ինձ համար դժվար է պատկերացնել, որ հաջորդ տարի Քեյնը չի խաղա Լոնդոնում։ Քեյնն իր կարիերան սկսել է լոնդոնյան թիմում՝ այնտեղ վաստակելով իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Նա ակումբի ամենահայտնի և կարևոր ֆուտբոլիստն է»,- Հարգրիվզի խոսքերն է մեջբերում SportBild-ը:
Սեպտեմբերի 13-ին լրագրող Ֆլորիան Պլետենբերգը կիսվել էր տեղեկություններով, որ «Թոթենհեմի» հարձակվողը կարող է դառնալ «Բավարիայի» ֆուտբոլիստ 2023 թվականի ամռանը։ Նա պնդում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: