Սեզար Ասպիլիկուետա. «Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու համար սակայն չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի»

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան կիսվել է Ազգերի Լիգայում Շվեյցարիայից կրած պարտության (1:2) մասին իր կարծիքով.

«Մենք գիտեինք, որ Շվեյցարիան շատ վտանգավոր մրցակից է։ Մենք խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու համար սակայն չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։

Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք հասնել եզրափակիչ Ամեն ինչ մեր ձեռքերում է»,-  Ասպիլիկուետայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։