Զլատան Իբրահիմովիչը կխաղա Աստերիքսի և Օբելիքսի մասին նոր ֆիլմում (VIDEO)

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թվիթերում հրապարակել է «Աստերիքս և Օբելիքս» նոր ֆիլմի թրեյլերը: Հայտնի կոմիքսների ֆիլմաշարի հինգերորդ մասի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2023 թվականի փետրվարի 1-ին։

JDD-ին տված հարցազրույցում ռեժիսոր Գիյոմ Կանեն բացահայտել է, թե որն է լինելու շվեդ հարձակվողի դերը բլոկբաստերում։ Կատակերգությունում Զլատանը կլինի Կեսարի սիրելի հարյուրապետը։