Պաշտոնական. Կոստաս Մանոլասը տեղափոխվեց ԱՄԷ

«Նապոլիի» և «Ռոմայի» նախկին պաշտպան Կոստաս Մանոլասը կարիերան կշարունակի ԱՄԷ առաջնությունում։

31-ամյա պաշտպանը պայմանագիր է կնքել «Ալ-Շարջայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը նախատեսված է երկու տարով։

Պաշտպանի նախորդ ակումբը եղել է «Օլիմպիակոսը»: Այս մրցաշրջանում Մանոլասը հունական ակումբի կազմում անցկացրել է 8 հանդիպում։