Յոզուա Կիմիխ. «Գերմանիան չափազանց շատ սխալներ թույլ տվեց Հունգարիայի դեմ խաղում»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մեկնաբանել է Ազգերի Լիգայի խմբային փուլի խաղում Հունգարիայից կրած պարտությունը (0:1):

«Մենք շատ դանդաղ ընթացք հավաքեցինք, չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք: Մեր նպատակն էր հաղթել խմբում, նույնիսկ եթե առաջին խաղակեսում դա նկատելի չէր»,- ZDF-ին ասել է Կիմիխը։

Հունգարիայի հավաքականը 10 միավորով գլխավորում է Լիգա Ա-ի 3-րդ աղյուսակը։ Հունգարացիներին հաջորդում են Իտալիան (8), Գերմանիան (6) և Անգլիան (2):