Ռոբերտ Լևանդովսկին Հոլանդիայից կրած պարտությունից հետո քննադատել է Լեհաստանի ընտրանուն

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Ազգերի Լիգայի խաղում Հոլանդիայից կրած պարտությունը (0:2):

«Այս խաղում կար անզորություն և անօգնականություն: Հոլանդիայի հավաքականը փորձ ու որակ ունի։ Այն միգուցե 100%-անոց շատ պահեր չստեղծեց, բայց ուներ երկուսը, որոնք վերածեց գոլի: Իսկ մեզ համար դժվար էր ինչ-որ բան ստեղծել:

Մեզ գաղափարն էր պակասում: Մենք վախենում էինք ռիսկի դիմել, մեզ պակասում էր հավատը, որ կարող ենք գոլ խփել:

Հիմա ժամանակն է վերլուծելու, թե ինչ է տեղի ունեցել, հասկանալու, թե ինչը չաշխատեց»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Przeglad Sportowy-ն։