Օլիվյե Ժիրուին 2 գոլ է բաժանում Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուից

Սեպտեմբերի 22-ին Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի հավաքականն Ազգերի Լիգայի 5-րդ տուրի խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացել է Կիլիան Մբապպեն, իսկ 65-րդ րոպեին Օլիվյե Ժիրուն կրկնապատկել է «եռագույնների» առավելությունը:

Ժիրուի համար այս գոլը 49-րդն էր Ֆրանսիայի հավաքականի կազմում: Այժմ նա ազգային թիմի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։ Ռեկորդակիրը Թիերի Անրին է՝ խփած 51 գոլով: