Ռիյադ Մահրեզ. «Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ և կարիերաս ավարտել «Մանչեսթեր Սիթիում»»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը հայտնել է, որ ցանկանում է ակումբում խաղալ իր կարիերայի մնացած հատվածում:

«Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ և կարիերաս ավարտել «Մանչեսթեր Սիթիում»: Տեսնենք, թե ինչ կլինի հետո:

Չգիտեմ, դեռ մտածում եմ. Միշտ ցանկացել եմ հաջող հանդես գալ այս մարզաձևում, դա էր իմ նպատակը, դժվար կլինի հեռանալ ֆուտբոլից»,- ասել է Մահրեզը:

31-ամյա ալժիրցին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լեսթերից» 2018 թվականին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: