Անտուան ​​Գրիզմանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆրանսիացուն հավակնում է գնել Թուրինի «Յուվենտուսը»: Միաժամանակ թուրինյան ակումբ տեղափոխվելու դեպքում ֆուտբոլիստը պետք է գնա աշխատավարձի զգալի կրճատման։

Գրիզմանը ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ ընդհանուր առմամբ խաղալով 282 րոպե։ Նա ունի 3 գոլ և մեկ գոլային փոխանցում։