Ֆրենկի դե Յոնգը պատրաստ է զիջումների գնալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը համաձայնել է կրճատել աշխատավարձը: Նա արդեն հանդիպել է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին պահել թիմում, սակայն դրա համար նա պետք է կրճատի աշխատավարձը։

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։