«Բավարիայի» ղեկավարությունը խնդրանքով դիմել է Հարի Քեյնին

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը խնդրել է Լոնդոնի «Թոթենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին չերկարաձգել անգլիական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը, գրում է Sport.de-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարի Քեյնը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի գերմանական ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը: Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Բունդեսլիգա:

29-ամյա Քեյնը «Թոթենհեմի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7 խաղի, խփել 6 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: