Հայտնի է, թե որքան կբացակայի Ժյուլ Կունդեն

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է բաց թողնել 3-4 շաբաթ, հայտնում է Marca-ն:

23-ամյա ֆրանսիացու մոտ կասկածվում է ազդրի երկգլուխ մկանի պատռվածք: Շուտով նա խորացված բուժզննում կանցնի։

«Բարսելոնայի» պաշտպանը Ազգերի Լիգայի Ֆրանսիա-Ավստրիա հանդիպման (2:0) մեկնարկային կազմում ընդգրկված էր և փոխարինվեց արդեն 23-րդ րոպեին։