Չիրո Իմոբիլեն մկանային վնասվածք է ստացել

Հռոմական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն մկանային վնասվածք է ստացել և լքել Իտալիայի հավաքականի ճամբարը, գրում է ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ: Նա պետք է լրացուցիչ բուժզննում անցի:

Վնասվածքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում: