Կատալոնիայի Գերագույն դատարանը հրապարակել է Սանդրո Ռոսելի դատավճիռը

«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը, ով կասկածվում էր հարկային խարդախության մեջ, արդարացվել է, հայտնում է Կատալոնիայի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը։

Կատալոնական ակումբի նախկին ղեկավարին 2012 թվականին կասկածում էին 230 հազար եվրոյի չափով խարդախության մեջ, դատախազությունը Ռոսելի համար 2 տարի 9 ամիս ազատազրկում է պահանջել, սակայն դատարանը արդարացրել է պաշտոնյային:

Ռոսելը «Բարսելոնայի» նախագահն է եղել 2010-ից 2014 թվականներին։