Պորտուգալիայի հավաքականը լուրջ կորուստ ունի Չեխիայի ընտրանու դեմ խաղից առաջ

Մադրիդի «Աթլետիկոյի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշն այժմ ազգային հավաքականի ճամբարում է, սակայն վնասվածքի պատճառով առանձին է մարզվում, գրում է Marca-ն:

22-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Ազգերի Լիգայի շրջանակում Չեխիայի (սեպտեմբերի 24) դեմ կայանալիք խաղին, սակայն Իսպանիայի (սեպտեմբերի 27) դեմ խաղին նրա մասնակցությունը հնարավոր է:

2022/23 մրցաշրջանում Ֆելիշն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 8 խաղի, կատարել 3 գոլային փոխանցում: