Կրիշտիանու Ռոնալդու. «Արդեն սկսել եմ կարոտել մրցանակները»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցառման ժամանակ ազգային հավաքականների մակարդակով լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալը։

«Ես գոհ եմ: Արդեն սկսել եմ կարոտել մրցանակները։ Ես հպարտ եմ նրանցով, ում հետ խաղացել եմ և դեռ կշարունակեմ խաղալ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

37-ամյա հարձակվողն ազգային հավաքականի կազմում անցկացրած 189 խաղում դարձել է 117 գոլի հեղինակ։ Ավելի վաղ նա շրջանցել էր իրանցի Ալի Դաեիին, ով 109 գոլ էր խփել: