Լեոնարդո Բոնուչչի. «Մարդիկ, որոնք սուլում են հավաքականին, հիմարներ են»

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին խոսել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հասցեին ուղղված քննադատությունների մասին։

«Շատ դժվար է ապրել այն հիասթափությամբ ու կարոտով, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ չենք խաղա Աշխարհի Առաջնությունում, բայց, ցավոք, ֆուտբոլն այդպիսին է։ Անհրաժեշտ է առաջ շարժվել ուժեր գտնել, վերադարձնելու այն էմոցիաները, որ զգում էինք Եվրոպայի Առաջնության ընթացքում: Մեզ աջակցություն է պետք, իսկ մարդիկ, որոնք սուլում են հավաքականին, հիմարներ են» ,- Բոնուչիի խոսքերն է փոխանցում skysport.it-ը։