Հայտնի է Լիգա 1-ի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի վինգեր Նեյմարը ճանաչվել է Լիգա 1-ի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

30-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս Ֆրանսիայի առաջնությունում, 5 հանդիպում է անցկացրել, խփել 7 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2017 թվականից: