«Սելթիկի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոլուն հրաժարվել է գլխավորել «Լեսթեր Սիթին», հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 57-ամյա ավստրալացին ասել է, որ «Լեսթերում» աշխատանքը չի մտնում իր ծրագրերի մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոջերսին հնարավոր փոխարինողի թեկնածուներից մեկը նաև «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչն է։
«Լեսթերը» Պրեմիեր Լիգայի 7 տուրից հետո վաստակել է 1 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։