Անտոնիո Ռյուդիգեր. «Փողը և իշխանությունը մեծ դեր են խաղում համաշխարհային ֆուտբոլում»

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու մասին։

«Մրցաշարը Կատարում անցկացնելու որոշումը չի կայացվել ոչ երկրպագուների, ոչ մեր՝ ֆուտբոլիստներիս համար: Այս որոշումը ցույց տվեց, որ փողն ու իշխանությունը շատ կարևոր դեր են խաղում համաշխարհային ֆուտբոլում։ Հնարավոր բոյկոտի մասին շատ եմ տեսել քննարկումներ պաշտոնյաների և ասոցիացիաների մակարդակով, բայց ոչ մեր ֆուտբոլիստների շրջանում։

Իհարկե, մենք՝ ֆուտբոլիստներս, պետք է քննադատաբար նայենք այս իրավիճակին, և դա արդեն արել ենք որպես թիմ»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Sport1-ը։